Տնտեսական17:42, 04 Հուլիս 2022
Դավութօղլուն քննադատել է Էրդողանին

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։
Նա նշել է, որ նույնիսկ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հունիսի տվյալներով է երկրում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 78.62 տոկոսով աճել։
Այդ կապակցությամբ ընդդիմադիր գործիչը գրել է. «Ահա այսքան է Ձեր իմացությունը տնտեսագիտության վերաբերյալ»։
Դավութօղլուն, մեջբերելով Էրդողանի խոսքերը՝ «Այսուհետ հնարավոր չէ, որ գնաճն ավելի բարձրանա, քանի որ տոկոսադրույքները նվազեցնում ենք», գրել է. «Սա ասելուց ուղիղ 11 ամիս է անցել։ Այդ օրը գնաճը 18.9 տոկոս էր։ Իսկ այժմ նույնիսկ TÜİK-ի տվյալներով է 78.6 տոկոս»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |