Միջազգային13:18, 06 Հուլիս 2022
Թուրքիայի և Իտալիայի միջև կնքվել է համագործակցության 9 պայմանագիր

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել է թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագիր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։
Նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։
Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբ։երյալ։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են պայմանագիր գիտական և տեխնոլոգիական համագործակցության 2023-2025թթ.ծրագրի նորացման մասին։
Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում համագործակցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության միջև։
Երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի և Իտալիայի կառավարությունների միջև ռազմապաշտպանական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձությունն ապահովելու մասին։
Ներքին գործերի նախարարները վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրն են կնքել։ Իսկ արտգործնախարարները քաղաքական խորհրդակցությունների և դիվանագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |