Հասարակական16:01, 06 Հուլիս 2022
Թուրքիան բնակչության թվով աշխարհի 195 երկրների շարքում 18-րդն է
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Բնակչության միջազգային օրվա համար սահմանված թեմայի («Օգտվել հնարավորություններից, բոլորի համար ապահովել իրավունքներ և տարբերակներ») շրջանակներում Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2022 թ․ դրությամբ ամողջ աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ 874 միլիոն 965 հազար 732 մարդ։ Բնակչության ամենամեծ թիվն ունեն Չինաստանը, այնուհետև Հնդկաստանը և ԱՄՆ-ն։
Թուրքիայի բնակչության թիվը 84 միլիոն 680 հազար 273 է։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի 195 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում է ապրում աշխարհի բմաչության 1․1%-ը։
Թուրքիայի ընդհանուր բնակչության թվին մինչև 17 տարեկան երեխաների համամասնությունը 26․9% է, 15-24 տարեկան երիտասարդներինը՝ 15․3% է, իսկ 65 և բարձր տարիք ունեցող մեծահասակներինը՝ 9․7%։
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2020-2025 թթ․ աշխարհում կյանքի միջին տևողությունը 73․2 տարեկանն է, տղամարդկանց համար՝ 70․8, իսկ կանանց համար՝ 75․6-ը։
Թուրքիայում, սակայն, տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունն ավելի բարձր է՝ համապատասխանաբար 75․6 և 81․2։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |