Հասարակական11:48, 13 Հուլիս 2022
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։ Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունն համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում։
Այս համատեքստում հետևյալ շեշտադրումն է արվել․
«Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, և նրանց կից մեր բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձևավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը... Միջազգային ասպարեզում շատ կարևոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և ՀՀ-ի միջև կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։
«Մեր համայնքը, որը խորհրդանշում է երկու հին ժողովուրդների համատեղ ապրելու ավանդույթի շարունակականությունը, իր հաստատությունների ցանցով ջերմորեն աջակցում է կարգավորման գործընթացին։ Ինչպես մի ժողովի ընթացքում ասել է Թուրքիայի հայերի ամենապատիվ պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը, Թուրքիա-Հայաստան կարգավորումը կարող է փոխել մեր համայնքի ճակատագիրը։ Մեր համայնքը, որն անցած 30 տարվա ընթացքում այս հույսը փորձել է միշտ վառ պահել, այսօր պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի առաջնորդած քայլերի շարունակության առումով կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայկական հիմնադրամների միության սույն հայտարարությունից բացի ներկայացրել է միության ղեկավարի և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի անդրադարձը թեմային։ Նա նշել է, որ հեռախոսազրույցը հայ համայնքում մեծ գոհունակությամբ և ուրախությամբ է ընդունվել։
Շիրինօղլուի խոսքով՝ երկու երկրների միջև առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու և համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից շատ կարևոր է։
Նաև նշել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը և դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։ Իսկ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |