Տնտեսական11:57, 15 Հուլիս 2022
Թուրք ֆինանսիստ. «Կառավարությունը Թուրքիային աղետի է հասցրել»

Թուրք անվանի ֆինանսիստ, դոտկորական ատենախոսությունը ԱՄՆ-ում պաշտպանած Օզգուր Դեմիրթաշը դժգոհել է թուրքական կառավարության տնտեսական քաղաքականությունից։
«Հարյուր անգամ գրեցի, հազար անգամ ասացի, որ այս բռնած ճամփան բնավ ճամփա չէ։ Կառավարության կիրառած մեթոդները տնտեսագիտության ոչ մի գրքում չկան։ Եվ ահա դրանք Թուրքիային աղետի են հասցրել։ Կառավարությունը պիտի ուշադրություն դարձնի հատկապես վարկային դեֆոլտի սվոփին (CDS)»,- գրառում է արել Օզգուր Դեմիրթաշը Twitter-ում։
Պրոֆեսոր Դեմիրթաշը Թուրքիայի նախկին վարչապետ (1993-1996թթ.) Թանսու Չիլլերի կառավարության գործունեությունը ժամանակի անվանել էր «99 տարվա ամենավատ տնտեսական կառավարում»։
Իսկ հիմա համարում է, որ Չիլլերի կառավարությունն իր բոլոր վատ ցուցանիշներով հանդերձ 2-րդ տեղում է՝ Էրդողանի վարչակազմի համեմատ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |