Տարածաշրջան14:14, 19 Հուլիս 2022
Թեհրանում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Էրդողանի հետ Իրան են մեկնել պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, գանձապետարանի և ֆինանսների նախարարը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, երիտասարտության և սպորտի նախարարը, առևտրի նախարարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավարը և նախագահի մամուլի խոսնակը:
Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների ղեկավարների նախագահությամբ անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ ժողովը:
Երկկողմ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Այցի շրջանակներում Էրդողանը նաև մասնակցելու է Աստանայի ձևաչափով Էրդողան-Պուտին-Ռայիսի եռակողմ հանդիպմանը Բացի այդ նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենալու նաև Էրդողան-Պուտին առանձին հանդիպումը::
Ըստ թուրքական աղբյուրի՝ նախատեսվում է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում զարգացումների, տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես PKK/YPG և ԻՊ-ի դեմ պայքարի, քաղաքական լուծման ջանքերի, հումանիտար իրավիճակի և սիրիացիների կամավոր վերադարձի վերաբերյալ հարցեր:
Թուրքիայի նախագահը 40 րոպեանոց դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլաա Ալի Խամենեիի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |