Քաղաքական17:00, 20 Հուլիս 2022
Դավութօղլուն մտահոգված է. Թուրքիայում այս ձմեռ հնարավոր է որոշ իրադարձություններ տեղի ունենան

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։
Նշենք, որ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։
Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն Օզդաղին մեղադրում է «շինծու մեղադրանքներ հնչեցնելու մեջ», նախկին վարչապետ Դավութօղլուն վերջինիս աջակցող հայտարարությամբ է հանդես գալիս։
Դավութօղլուն ընդդիմադիր «T24»-ի թղթակից Մուրադ Սաբունջուին տված հարցազրույցում ասել է. «Եթե մի երկրում կա այսքան արագ տարածվող բևեռացում, եթե կա այնպիսի կոռուպցիոն միջավայր, որը մի երկրում աղքատացման պատճառ է դառնում և եթեհանցավոր կազմակերպությունները գլուխ են բարձրանում, ապա նման վայրում կայունություն ունենալը շատ դժվար է։ Հատկապես այս ձմռան հետ կապված, իրապես շատ մտահոգված եմ»։
Նա մտահոգություն է հայտնել, որ այս ձմռանը, մասնավորապես՝ ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված, Թուրքիայում կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ։
Դավութօղլուն կոչ է արել, որ բոլոր պետպաշտոնյաներն ու քաղաքական գործիչները համախմբվեն մի խելամիտ գաղափարի շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |