Քաղաքական14:14, 21 Հուլիս 2022
Չավուշօղլու. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց է»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել պետական «TRT»-ին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Չավուշօղլուն հիշեցրել է վերջերս տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը՝ ասելով, որ դրա ընթացքում իրենց նախագահը ներկայացրել է թուրքական կողմի տեսակետները:
Ապա նշել է, որ շարունակվում է վստահությունը բարձրացմանը միտված քայլերի իրականացումը՝ շեշտելով, որ «Թուրքիան, որպես մեծ պետություն, ավելի շատ ժեստեր է անում և դա բնական է»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են սահմանային համատեղ հանձնաժողովի, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր:
Այս համատեքստում Չավուշօղլուն առևտրի տեսանկյունից մեծապես կարևոր է համարել «Միջին միջանցք» հասկացությունը:
Գալով կարգավորման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերին՝ թուրք նախարարը խոսել է իրենց կողմից ակնկալվող Հայաստանի քայլերի մասին.
«Մինչև այս պահն ուղեձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում:
Այսինքն Փաշինյանի գլխավորած իշխանությունն այս հարցերում խաղաղության համար արդեն պիտի դրական քայլեր անի, խոսքերը բավարար չեն»:
Չավուշօղլուն հայ-թուրքական գործընթացում շեշտել է Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են:
«Դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը կգա, թե՝ ոչ. մենք մի ազգ երկու պետություն ենք:
Այսպիսով՝ եթե տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, սա «1 ազգ 2 ժողովուրդ» սկզբունքից անկախ եմ ասում, բոլորը պետք է վճռական քայլ անեն. դրա մեջ նույնիսկ Վրաստանն էլ կա, Միջին Ասիայի երկրների մասին արդեն խոսեցի: Այս ուղղությամբ արվելիք քայլերը բոլորի օգտին են, Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, թե մեր ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում: Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»,- եզրափակել է թուրք նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |