Ռազմական17:50, 21 Հուլիս 2022
Գերմանիան դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմագործողության մտադրությանը

Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։
Այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ թեմայի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին (Իսլամական պետություն-ահաբեկչական կազմակերպություն) հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «չնայած անվտանգության հիմնավոր մտահոգություններին»՝ Թուրքիան պատասխանատվություն է կրում տարածաշրջանում անվտանգության վակուում չստեղծելու համար:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շաբաթներին հաճախակիացրել են հայտարարությունները Սիրիայի հյուսիսում ներկայում քրդական վերահսկողության տակ գտնվող Մանբիջի ո Թել Ռֆաթի ուղղությամբ նոր ռազմագործողություն սկսելու մասին:
Նախագահ Էրդողանը Իրանում Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ նույնպես հայտնել է Թուրքիայի վճռականությունը նշված ռազմական գործողության վերաբերյալ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Էրդողանը, սակայն, չի կարողացել այս հարցում ստանալ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռեիսիի աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |