Տարածաշրջան11:46, 27 Հուլիս 2022
Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը
Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։
Շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում բանակցային գործընթացի շարունակության և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացման մեջ։
«Ցավոք,- նշել է Էրդողանի խոսնակը,- զարգացումները սկսեցին հակառակ ուղղությամբ ընթանալ։ Իդլիբի շրջանում մենք ապահովում ենք շուրջ 4մլն մարդու անվտանգությունը՝ շարունակելով պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ։ Դրա համար է մեր նախագահն ասել, որ ցանկացած պահի կարող է նոր ռազմական գործողություն լինել։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել դրա համար»։
Իբրահիմ Քալընը հստակ հայտարարել է, որ ցանկացած բան, որը վտանգում է Թուրքիայի անվտանգությունը, իրենց համարդ դառում է հստակ և օրինական թիրախ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը բացահայտորեն դեմ են արտահայտվել Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու Անկարայի ծրագրերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |