Տարածաշրջան14:31, 27 Հուլիս 2022
Չավուշօղլու. «Թուրքիան միջնորդության տեսանկյունից բրենդային երկիր է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի զինված հակամարտությանը: Նրա դիտարկմամբ՝ որոշ երկրներ ցանկանում են երկարաձգել պատերազմը, որոշներն էլ նույնիսկ ցանկանում են կանխել Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման մասին եռակողմ համաձայնագիրը։
Չավուշօղլուն նշել է, որ եթե հացահատիկի հարցը լուծվի, ապա դա կարող է նպաստել հրադադարի հաստատմանը։ Նրա խոսքով՝ այս հարցում իրենք աշխատել են ՄԱԿ-ի հետ և ՄԱԿ-ը նախապատվությունը տվել է Թուրքիային:
«Մենք շարունակելու ենք այս ակտիվ դերակատարումը։ Ի վերջո, այս պատերազմը կավարտվի դիվանագիտական սեղանի շուրջ։ Մենք մեր բաժին ջանքը կներդնենք կողմերին այդ սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Բայց դա հեշտ աշխատանք չէ»։
Ըստ Չավուշօղլուի պնդումների՝ Թուրքիան միջնորդության տեսանկյունից բրենդային երկիր է, գործում է արդար և ցուցաբերում անաչառ վերաբերմունք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |