Տարածաշրջան16:41, 28 Հուլիս 2022
Մևլութ Չավուշօղլուն վրացի գործնկերոջ հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին:
Չավուշօղլուն նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում բացի երկկողմ հարաբերություններից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես օրինակ Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ղարաբաղի հարցին:
Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Վրաստանը կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թիֆլիսում, ինչի համար շնորհավորում եմ իրենց: Ադրբեջանի արտգործնախարար, իմ եղբայր Ջեյհունի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ նա գոհունակություն հայտնեց այս այցերից ու հանդիպումներից»:
Չավուշօղլուն նշել է նաև, որ 3+3 ձևաչափը դեռևս չի կայանում, քանի որ բացակայում է Վրաստանը։ Բայցևայնպես ընդհանուր ջանքեր կան և բոլորի նպատակը, ընդհանուր նպատակակետը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատումն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |