Ցեղասպանություն11:58, 29 Հուլիս 2022
ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին, հեռացրել է ցեղասպանության մասին գրառումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աբդուլլա Շահիդն այդ մասին նաև գրառում էր արել Twitter-ում։
Այս հանգամանքը չափազանց զայրացրել է Թուրքիայի իշխանություններին:
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի թվիթերյան հրապարակումից հետո Թուրքիան չեղարկել էր օգոստոսի 8-12-ն Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին Աբդուլլա Շահիդի մասնակցության հրավերը:
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև հաղորդագրություն էր տարածել Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի առնչությամբ, որում ասվում է, որ Թուրքիան դատապարտում և մերժում է «քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերի ու միջազգային իրավունքի խեղաթյուրման փորձերը»։
«Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձություններին առնչվող փաստերը պիտի դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում», - նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աբդուլլա Շահիդը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին և ճնշումներին, հեռացրել է վերոհիշյալ թվիթերյան հրապարակումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |