Քաղաքական11:48, 01 Օգոստոս 2022
Թուրքիայի ՊՆ. հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից: Նշվել է, որ Սիերա Լիոնեի դրոշով Razoni անվանումով նավը 26 տ. եգիպտացորեն կտեղափոխի Լիբանան: Նավը նախ կմոտենա Ստամբուլի ափերին, որտեղ համապատասխան ստուգումներից հետո միայն կուղևորվի Լիբանան:
«2022 թվականի հուլիսի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ տեղափոխում» փաստաթղթի շրջանակներում փոխադրում իրականացնող այս առաջին նավից հետո, սահմանված միջանցքի և ընթացակարգերի շրջանակներում նախատեսվում է նաև այլ նավերի մեկնում»,- ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հուլիս 31-ին էլ Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը էր հայտարարել, որ Ուկրաինայից հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում օգոտոսի 1-ին հացահատիկով բեռնված առաջին նավը կարող է դուրս գալ ուկրաինական նավահանգստից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |