Հասարակական14:34, 01 Օգոստոս 2022
Թուրքիայում հարձակվել են ալևիական հաստատությունների վրա (տեսանյութ)

Թուրքիայի բնակչության մի մասի շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել օրերս միանգամից 2 նահանգներում ալիևական 3 հաստատությունների (այս թվում և աղոթատեղիներ և սրբավայրեր) վրա իրականացրած հարձակումները:
Բողոքի ակցիային միացել են նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների որոշ պատգամավորներ։
Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Թուրքիայի մի շարք նահանգներում երթ և հանրահավաք են անցկացրել, որի ժամանակ ցուցարարները դատապարտվել է վերոհիշյալ հարձակումները:
Մի քանի կազմակերպություններ հրավիրել են մամուլի ասուլիս, որի ընթացքում կոչ են արել իշխանություններին գտնել մեղավորներին:
Թեմային արձագանքել է նաև «Ալևի-բեքթաշիների ֆեդերացիայի» ղեկավար Մուստաֆա Ասլանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք երեկ այս երկրի մայրաքաղաքի 4 տարբեր վայրերում ալևիների աղոթատեղերի վրա հարձակումը։ Ցանկանում ենք իմանաք, որ մենք վճռականորեն պայքարելու ենք այս հարձակման բոլոր մանրամասները բացահայտելու համար»,- ասել է նա:
Նա կոչ է արել իշխանություններին օրինական կարգավիճակ շնորհել ալևիկան աղոթատեղերին:
Հիշեցնենք, որ Անկարայի նահանգի Մամաք շրջանում անհայտ անձը ներխուժել էր ալևիկան հաստատություն և աթոռով հարվածել տեղի ղեկավարներից մեկին, որից հետո դիմել էր փախուստի, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |