Ռազմական17:09, 02 Օգոստոս 2022
Թուրքիայի ՆԳՆ. «11 տարում երկրից 9.000 օտարերկրացի ահաբեկիչ է արտաքսվել»

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «վերջին 11 տարում երկրից արտաքսվել է 9.000 օտարեկրյա քաղաքացիություն ունեցող ահաբեկիչ»:
Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ:
Հետաքրքրական է, որ նրանցից 1168-ը եղել է Եվրամիության երկրների քաղաքացի:
ԵՄ-ից հետո թվով ամենաշատ արտաքսված «ահաբեկիչները» եղել են ԱՄՆ-ի քաղաքացի՝ 59: Այս տարվա 1-ին 7 ամսվա ընթացքում ԵՄ 6 տարբեր երկրներ է արտաքսվել այդ երկրների քաղաքացի հանդիսացող 20 «ահաբեկիչ»:
Թուրքիայի ՆԳ նախարարության Միգրացիայի վարչությունը հաղորդել է, որ շարունակելու է ԻՊ (Իսլամական պետություն), և Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված ՔԲԿ/PKK (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) և PYD/ԺՄԿ (Ժողովրդավարական միություն կուսակցություն) «կազմակերպություններին անդամակցելու նպատակով ժամանած ահաբեկիչներին արտաքսելուն ուղղված աշխատանքները»:
Նշենք, որ սիրիական պատերազմի առավել ակտիվ շրջանում բազմաթիվ վարձկաններ տարբեր երկրներից գալիս էին Թուրքիա այնտեղից էլ Սիրիա անցնելու և գումարի դիմաց ԻՊ-ի շարքերում կռվելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիկոս Դենդիասը համեմատականներ է անցկացրել Եվրոպայի և Թուրքիայի ռազմարդյունաբերական կարողություններիի միջև:

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտո. «Մենք ցանկանում ենք օգտվել Թուրքիայի ռազմարդյունաբերությունից»:

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |