Հասարակական11:46, 04 Օգոստոս 2022
Օրական միջին հաշվով 7 բժիշկ լքում է Թուրքիան
Համաձայն բուհերի քվոտաների վերաբերյալ Անկարայի բժշկական պալատի պատրաստած զեկույցի՝ միջին հաշվով օրական 7 բժիշկ մեկնում է արտերկիր։
Անկարայի բժշկական պալատի (ATO) կողմից ներկայացված հիմնադրամի և պետական համալսարանների բժշկական բաժինների քվոտաների վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր քվոտան, որը 2003 թվականին կազմում էր 4.550, 2022 թվականին ավելացել է հասնելով մինչև 18.434-ի։
«Երկրին անհրաժեշտ են որակյալ և գիտականորեն լավ պատրաստված բժիշկներ։ Թիվը ոչինչ չի լուծում։ Պետք է հոգ տանել վերապատրաստված բժիշկների մասին, պաշտպանել նրանց բռնությունից, ապահովել նրանց անձնական իրավունքների պաշտպանությունն ու ստեղծել լավ աշխատանքային միջավայր»,- ասվում է զեկույցում։
Անկարայի բժշկական պալատի հաշվետվության համաձայն՝ ընդհանուր առմամբ բժշկական ուղղվածությամբ կրթություն ստացող 115.400 ուսանող կա, հիմնադրամային բուհերում՝ 14.445, պետական բուհերում՝ 100.995։ Ընդգծելով, որ այդ թվերը չափազանց մեծ են՝ զեկույցում նշվում է, որ չնայած պատասխանատուների կողմից արված հայտարարություններին, թե քվոտաների ավելացում նախատեսված չէ, այնուամենայնիվ՝ տարեցտարի քվոտաների ավելացում կա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |