Քաղաքական11:54, 09 Օգոստոս 2022
Չավուշօղլու. «Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար»

Անկարայում տեղի ունեցող Դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում հերթական ելույթն ունեցած Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է արցախյան հիմնահարցին և հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
Ըստ Չավուշօղլուի՝ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը» նպաստել է թյուրքական աշխարհի երկրների մերձեցմանը և մեծացրել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:
Խոսելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացի մասին, Չավուշօղլուն մասնավորապես ասել է .
«Հայաստանի հետ առանձին-առանձին մեր իրականացրած կարգավորման գործընթացներն առաջ ենք տանում համակարգված կերպով և ամեն փուլում տեղեկացնում ենք միմյանց ու խորհրդակցում իրար հետ: Տեղն եկած ժամանակ որոշումներ ենք կայացնում, թե ինչ քայլեր պետք է կատարենք կարևոր հարցերում:
Հայաստանին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ հատկապես խուսափի սադրանքներից: Տարածաշրջանի կայունության, հանգստության ու խաղաղության հարցում Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են: Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար: Միայն գեղեցիկ խոսքերով չի լինի, պետք է կոնկրետ քայլեր կատարենք և պայմանագրերը կյանքի կոչենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |