Քաղաքական12:35, 11 Օգոստոս 2022
Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին

Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական ընկերության տնօրեն Դերյա Քյոմուրջուն հրապարակել է կազմակերպության իրականացրած վերջին հարցումների արդյունքները:
Դրանցից երևում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին բավարար չէ առաջիկա ընտրություններում վերընտրվելու համար: Մասնավորապես հարցվածների 58%-ն ասել է, որ այլևս երբեք չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին: Հարցվածների միայն 30%-ն է ասել, որ միանշանակ ընտրելու է Էրդողանին:
«Թուրքիան ինչպե՞ս է կառավարվում» հարցին քաղաքացիների 63.7%-ը պատասխանել է՝ վատ: 12.4%-ը կարծիքով ոչ լավ է կառավարվում, ոչ՝ վատ: Միայն 23.1%-ն է կարծում, որ լավ է կառավարվում:
«Ո՞վ կարող լավ կառավարել տնտեսությունը» հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 46.3%-ը պատսխանել է՝ ընդդիմությունը: 35%-ի կարծիքով էլ իշխանությունը լավ կկառավարի: Իսկ 10.1%-ն էլ կարծում է, որ ոչ մեկն էլ լավ չի կառավարի:
Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |