Քաղաքական16:29, 17 Օգոստոս 2022
Չավուշօղլու. «Թուրքիան ու Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին:
Չավուշօղլուն նշել է, որ կրկին դեսպանների նշանակումը Իսրայելի հետ սկսված հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է:
«Մեք հայտարարել էինք, որ դեսպանների նշանակման համար աշխատանքներ ենք սկսել: Իսրայելն էլ դրական քայլ արեց: Թուրքիան Իսրայելում դեսպան նշանակելու որոշում է կայացրել»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ շուտով կհստակեցվեն դիվանագետների անունները:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի, ինչը հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագ՛տական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:
Իսրայելու նոր կառավարության ձևավորումից հետո սկսել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի ու նախագահի այցը Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |