Տնտեսական17:26, 18 Օգոստոս 2022
Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների դյուրացման համաձայնագիր է կնքվել

Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան մաքսային հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Բաքու-Թբիսլիս-Կարս երկաթուղով կատարվող բեռնափոխադրումների մաքսային ընթացակարգերը պարզեցնելու մասին համաձայանագիր է ստորագրվել:
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության, Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցիկ մաքսային ընթացակարգերի դյուրացման նպատակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռըզա Թուրագայն ու Վրաստանի Եկամուտների ծառայության տնօրեն Լևան Կակավան:
Հաղորդվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ԲԹԿ երկաթուղու նախագծի շրջանակներում 3 երկրների տարածքներով տեղափոխվող տարանցիկ բեռների մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակում իրականացնել կողմերի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների ու Սոմալիի հանքային և բնական պաշարների նախարարությունների միջև էներգետիկ համագործակցության համաձայնագիր է կնքվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |