Քաղաքական14:19, 29 Օգոստոս 2022
Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը

Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավարկման սակագինը: Ըստ թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքի՝ այս ամենը Թուրքիան իրականացնում է Մոնտրոյի կոնվենցիայով Անկարային տրված իրավունքների համաձայն:
Ըստ տեղեկությունների՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին նեղուցների անցումներում փարոսների, տարհանման և բժշկական սպասարկման արժեքը հնգապատիկ կավելանա, իսկ Թուրքիայի տարեկան շահույթը, որն այսօր 40 մլն դոլար է կազմում, կհասնի 200 մլն դոլարի։
Նշվում է, որ երբ 1936 թվականին ստորագրվեց Մոնտրոյի կոնվենցիան, վճարների արժեքները որոշվեց ֆրանսիական ֆրանկով։ Հետագայում հաշվարկներում սկսեցին օգտագործվել թուրքական լիրան և դոլարը: Սակայն 1 ֆրանկը հավասար էր 0,29 գրամ ոսկու՝ չնայած գնաճին և ոսկու գների աճին։
1983 թվականին Թուրքիան 1 ֆրանկը հավասարեցրեց 0,8 դոլարին։ Այժմ Անկարան արժեքը հասցրել այն 4 դոլարի: Այսպիսով նեղուցներով նավերի անցումից ստացվող տարեկան եկամուտը՝ 40 միլիոն դոլարից հասնելու է 200 միլիոն դոլարի։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է առևտրային նավերի` նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում, սակայն բոլորի համար տարբեր պայմաններ են գործում։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով։ Պատերազմական իրավիճակում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել ռազմական նավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |