Քաղաքական11:29, 07 Սեպտեմբեր 2022
Էրդողանը նոր մրցակից ունի 2023-ի ընտրություններում

2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Սկսյալ 2018 թվականից Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձև։
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։
Հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օղանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
«Թուրք ազգայնականների անկախ նախագահի թեկնածու»,- ինքն իր մասին Twitter-ում նշում է արել Օղանը։ Իսկ ավելի վաղ էլ գրել էր, որ եթե թուրք ազգայնականներին դիմող որևէ թեկնածու ի հայտ չկա, ապա ինքը կլինի այդ թեկնածուն։
Իսկ 6 կուսակցությունների դաշինքով հանդես եկող ընդդիմությունը Թուրքիայում դեռևս չի հնչեցրել իր միասնական թեկնածուի անունը, թեև որպես հավանական թեկնածու խոսվում է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։
Սինան Օղանը նշել է, որ եթե ընդդիմության ճամբարից Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվի որպես թեկնածու, ապա ինքն էլ իր թեկնածությունը կդնի։
«Ես թուրք ազգայնականներին չեմ թողնի առանց թեկնածուի»,- ընդգծել է Սինան Օղանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |