Տնտեսական14:28, 07 Սեպտեմբեր 2022
Թուրքիան ցանկանում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ առևտրի ծավալը գերազանցել 1 մլրդ դոլարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցի շրջանակում մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինա-Թուրքիա բիզնես ֆորումին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Էրդողանը հայտնել է, որ այս տարի լրանում է Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարին։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում հիանալի զարգացման ընթացք են ունեցել, մասնավորապես՝ տնտեսության և առևտրի ոլորտներում։
Նրա խոսքով՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ առևտրաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Ազատ առևտրի համաձայնագիրը ( 2021թ. օգոստոսի 1)։
«Մեր առևտրաշրանառության ծավալն այս տարվա 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով և կազմել 627մլն դոլար։ Հուսով ենք, որ այս ցուցանիշը կշարունակվի առաջիկա ամիսներին, և ակնկալում ենք, որ մինչև 2022-ի վերջը կգերազանցի 1մլրդ դոլարի նշաձողը, որին մոտեցանք անցյալ տարի։
Մեր ընկերությունները զգալի ներդրումներ ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, ենթակառուցվածքները, բնակարանաշինությունը, զբոսաշրջային օբյեկտները, էլեկտրակայանները և առողջապահությունը: Մեր ընկերությունների ընդհանուր ներդրումները, որոնք նպաստում են Բոսնիա և Հերցեգովինայի արտադրությանը, զբաղվածությանը և զարգացմանը, մոտեցել է 300մլն դոլարին»,- տեղեկացրել Է Թուրքիայի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |