Քաղաքական17:41, 12 Սեպտեմբեր 2022
Թուրքիայի արտգործնախարար. «Հունաստանի գլուխը քոր է գալիս»
Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնագին հռետորաբանություն է օգտագործել։
Չավուշօղլուի խոսքերի համաձայն՝ իրենք իբր ամեն ինչ անում են, որպեսզի Հունաստանի հետ բարդրացիությունը պահպանվի ու հարգվեն փոխադարձ իրավունքները։ Բայց ըստ թուրք նախարարի ձևակերպման՝ «Հունաստանի գլուխն անընդհատ քոր է գալիս»:
Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է.
«Եթե ուրիշների հաշվարկներով ուղղորդվեք ու գնաք արկածախնդրության, ապա ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում ստիպված կլինեք կրել դրա հետևանքները: Սա համարեք նախազգուշացում մեր հարևան Հունաստանին:
Մի՛ եղեք ուրիշի գործիքը, մի՛ դիմեք սադրանքների։ Նկատի ունեցեք՝ Թուրքիայի բարեկամությունը որքան նվիրական է, նույնքան էլ սոսկալի է նրա թշնամանքը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |