Քաղաքական10:11, 23 Սեպտեմբեր 2022
Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ավարտին հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայցուցիչներին։ Այդ ընթացքում նա, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման հարցին:
Էրդողանը նշել է, որ նման հանդիպում հավանաբար հնարավոր կլինի անցկացնել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
«Այժմ մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք գագաթնաժողովին մեր մասնակցության հարցը։ Եթե այնուամենայնիվ որոշենք մասնակցել, ապա հավանաբար ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ այնտեղ կլինի ու թերևս այնտեղ բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասել է Էրդողանը։
Վերջինս նաև նշել է, որ իրենք կովկասյան տարածաշրջանում որոշ քայլեր ունեն անելու։ Դրանք դեռևս ծրագրման ընթացքի մեջ են։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ռեգիոնին առնչվող բոլոր նմանատիպ հարցերը իրենք քննարկելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու ըստ այդմ գործեն։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ էլ Էրդողանը նշել է, որ այդ այցը հարվածի տակ չի կարող դնել արդեն իսկ առկա կովկասյան զարգացումները։
«Ճիշտ է, նա բազմաթիվ տեղերում խոչընդոտներ է առաջացրել, բայց կարիք չկա ուռճացնելու։ Մենք էլ մեր նախապատրաստական աշխատանքների մեջ ենք։ Այստեղից վերադառնալուց հետո կանենք մեր անհրաժեշտ քայլերը»,-եզրափակել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:
Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:
Համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։
Օմեր Բոլաթն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի համար սահմանած 10% մաքսատուրքին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |