Տնտեսական16:06, 04 Հոկտեմբեր 2022
Թուրքիան չի կարողանում գազի պարտքը վճարել պատերազմող Ռուսաստանին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդրաօղլուն քննադատել է երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։
«Թուրքիան, պատերազմի մեջ գտնվող երկրին՝ Ռուսաստանին, ասում է՝ «չեմ կարողանում մարել քո պարտքը»։ Այսինքն չի կարողանում վճարել գազի գումարը, որն արդեն վերցրել է ժողովրդից։ Եվ ու՞մ չի կարողանում վճարել։ Նրան, ով պատերազմի մեջ է։ Թուրքիան միշտ լուրջ պետություն է եղել և հարգանք է վայելել։ Հիմա, սակայն, ամեն ինչ ոչնչացրել են»,-Twitter-ում դժգոհել է ընդդիմադիր կուսակցապետը և հավելել, որ իրենք ըստ էության քայքայված համակարգ և քայքայված պալատական իշխանություն ունեն։
Քըլըչդարօղլուի այս գրառումը հաջորդել է տարածված այն տեղեկությանը, ըստ որի, Թուրքիայի պետական նավթագազային «BOTAŞ» ընկերության անանուն աշխատակիցը «Bloomberg»-ին հայտնել է, որ Թուրքիան էներգիայի բարձր գներով պայմանավորված տնտեսական վնասը նվազեցնելու աշխատանքների շրջանակում Ռուսաստանին խնդրել է բնական գազի համար վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024թ.։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |