Քաղաքական16:05, 05 Հոկտեմբեր 2022
Գերմանական մամուլ․ «ԱՄՆ-ի կողմից F-16-ի վաճառքի ձգձգման պատճառով Թուրքիան լուրջ է նայում եվրոպական Eurofighter-ին»

Գերմանական մամուլն անդրադարձել է այն փաստին, որ «Block 70»-ի ստանդարտներին համապատասխան «F-16» ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու համար բանակցություններն ԱՄՆ-ի հետ երկարաձգվում են։ Նշվում է, որ պաշտոնական Վաշինգտոնի կողմից գործընթացի երկարաձգումը ստիպում է Անկարային այլընտրանքային տարբերակներ դիտարկել։
Ուշագրավ է, որ այս այլընտրանքային տարբերակներից են ԵՄ արտադրության բազմաֆունկցիոնալ «Eurofighter Typhoon» տեսակի ռազմական ինքնաթիռն ու ռուսական արտադրության «Su-35» կործանիչը։
Գերմանական aero.de լրատվամիջոցը գրում է․ «Ուշադրության կենտրոնում միշտ Su-35-ն է եղել։ Մեկ անձի համար նախատեսված ինքնաթիռը երկար ժամանակ է, ինչ արթնացրել է Թուրքիայի կառավարության հետաքրքրությունը։ Su-35-ը շարունակում է լինել այլընտրանք գոնե հանրության կարծիքով։ Դեռ կտեսնենք՝ Ռուսաստանին ու Թուրքիային կհաջողվի՞ արդյոք համաձայնության գալ «Su-35»-ի հարցում»։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար «Su-35»-երի ինտեգրացիան դժվար կլինի, բայց մյուս կողմից էլ «Eurofighter» ռազմական ինքնաթիռների գնման հնարավորությունն ավելի իրատեսական է։ Թուրքիան երբեք առանց այլընտրանքային տարբերակի չի մնա, իսկ ներկայումս Եվրոպայի հետ քննարկումներ են ընթանում «Eurofighter» ինքնաթիռների գնման համար։
«Թուրքիան հույս ունի, որ «Eurofighter Typhoon»-ի ամենավերջին սերնդի «Tranche 3A» կամ «Tranche 4» մոդելները կգնի։ Անկարան, սակայն, չի թաքցնում, որ կրկին նախընտրում է F-16-ը»,- գրում է գերմանական լրատվամիջոցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |