Տարածաշրջան11:02, 07 Հոկտեմբեր 2022
Թուրքիայի ուղերձը Հունաստանին՝ հետքայլ չկա, ռազմածովային և ռազմաօդային ուժերին հրամանը տրված է

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.):
«1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, ո՛չ բանակցային սեղանի վրա ոչ մի միլիմետրի հետադարձ չի եղել, դրա համար արվել է ամեն անհրաժեշտը և արվում է: Հատկապես մեր ռազմածովային ու օդային ուժերն այս հարցով հստակ հրահանգավորվել են: Պետք է ասել, որ նման իրավիճակը սկսվել է դեռ 1956-ին Սաքըզից»,- նշել է Աքարը։
Քարդաք/Kardak (թուրքական անվանումը) կամ Իմիա (հունական անվանումը) - Էգեյան ծովի հունական կղզեխմբի կղզիներից մեկն է, որի տարածքային պատկանելության շուրջ ծագած վեճերը տասնյակ տարիներ ճգնաժամ են առաջացնում պաշտոնական Աթենքի և Անկարայի միջև։
Սաքըզ/Sakız (թուրքական անվանումը) կամ Քիոս (հունական անվանումը) - Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։
Թուրքիայի պաշտպանության նախարարը բացառել է որևէ զիջում իրենց կողմից՝ պնդելով, որ ոչ մի հետքայլ չեն անի։
«Մենք տրամադրված ենք վճռական։ Ղազիի սկզբունքով՝ եթե մեռնեմ, նահատակ կդառնամ»։
Աքարի բնորոշմամբ՝ հույն հայտնի քաղաքական գործիչներից շատերը հաճախ են ստում և հակաթուրքական բաներ խոսում զուտ այն բանի համար, որ կարողանան տեղ գրավել Հունաստանի ներքաղաքական դաշտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |