Քաղաքական11:20, 07 Հոկտեմբեր 2022
Էրդողանը Պրահայում խոսել է նաև հայկական թեմաներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիս է տվել։
Նախքան հարցուպատասխանը Էրդողանը մեկնարկային խոսքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել ամբողջական կարգավորման մեր նպատակին»,- շեշտել է Էրդողանը։
Թուրքիայի պետական լրատվամիջոցի՝ «TRThaber»-ի լրագրողը Թուրքիայի ղեկավարին հղել է հետևյալ հարցը. «Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ մի քանի անգամ հանդիպել եք։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում ի՞նչ տեսակ ուղերձներ տվել»։
Ի պատասխան Էրդողանն ասել է. «Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրեցինք։
Հանդիպման ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտգործնախարարներին տվել ենք հանձնարարականներ։
Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչներինը՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը»։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողը խնդրել է պարզաբանել «որոշ պահանջները» արտահայտությունը և հարցել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանն ու երբ կկարգավորվեն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը արդեն լուծվել է։
Պատասխանելիս Էրդողանը կրկին հիշեցրել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ու արտգործնախարարների կողմից տարվող աշխատանքների մասին։
«Հատկապես բեռնափոխադրումներից /կարգոյից/ մինչև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, բոլոր այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցանկանում եմք րոպե առաջ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ջերմացնել և այս հարցը լուծել»։
Հայ-եվրոպական ամսագրի լրագրողը հարցրել է, թե ինչ նախապայմաններ ունի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք, որ ձեր և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասունացրեք և խաղաղության վերաբերյալ պայմանագիրը անհապաղ կնքեք։
Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային»,- արձագանքել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսների հարցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |