Հասարակական13:55, 11 Հոկտեմբեր 2022
Մուսուլմանական գլխաշորի թեմայով սոցհարցումներ Թուրքիայում

«BUPAR» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը սոցհարցումների միջոցով փորձել է պարզել մուսուլմանական գլխաշորի (հիջաբ) օրենքի նախագծի վերաբերյալ Թուրքիայի քաղաքացիների դիրքորոշումը, ինչպես նաև նրանց նախընտրական հակումները։
Հիջաբի օրինագիծը հեղինակել և ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP):
Օրերս ԺՀԿ-ն Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ «Կանայք չպետք է ենթարկվեն որևէ հարկադրանքի իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում հագուստի և արտաքին տեսքի պատճառով»։
«BUPAR»-ի սոցհարցումներն իրականացվել են հոկտեմբերի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1500 քաղաքացի։
«ԺՀԿ»-ն ինչու՞ է գլխաշորի թեմայով օրենքի նախագիծ կազմել» հարցին տրվել են հետևյալ պատասխանները.
- Որպեսզի հարցը չօգտագործվի «ԱԶԿ»-ի ձեռքում որպես քաղաքական գործիք (39․8%):
- Այսպես, թե անպես դա արգելք չէ։ Առօրյա կյանքում օրինական հենք ունենալու համար է (35․5%):
- Պահպանողական ընտրազանգվածից ձայներ կորզելու համար է (13․9%):
Իսկ «Գլխաշորի վերաբերյալ օրնեքի նախագիծն արդյո՞ք ձայներ կբերի «ԺՀԿ-ին»» հարցին տրվել են այսպիսի պատասխաններ՝
54․6%-ը՝ «այո»,
43․6%-ը՝ «ոչ»,
1․8%-ը՝ «չգիտեմ»։
Եթե 2023-ի նախագահական ընտրություններում միայն երկու թեկնածու լինի, և նրանցից մեկը լինի ներկայիս նախագահը, ու՞մ օգտին կքվեարկեք։ Այս հարցին ընտրողների 33.7%-ը պատասխանել է, որ անպայման կքվեարկի Էրդողանի օգտին, 46.5%-ը՝ կքվեարկի Էրդողանի հակառակորդի օգտին, իսկ 19.8%-ը նշել է, որ նայած թե ով կլինի թեկնածուն և ինչպիսի խոստումներ կտա։
Վերջում տրված այն հարցին, թե «Արդյո՞ք երջանիկ եք զգում Ձեզ», մասնակիցների միայն 9․5%-ն է պատասխանել «այո», 67․7%-ը՝ «ոչ», իսկ 22․8%-ը պատասխանել է, որ իրեն հազվադեպ է երջանիկ զգում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |