Միջազգային13:33, 12 Հոկտեմբեր 2022
ԱՄՆ-ի հայկական և հունական լոբբին համախմբվել է թուրք թեկնածուի դեմ

ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին Փենսիլվանիա նահանգում հանրապետականներն առաջադրել են թուրք թեկնածու Մեհմեթ Օզին։ Վերջինս վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական աջակցությունը։ Բայց քանի որ Օզն ունի Թուրքիայի քաղաքացիություն, այդ հանգամանքը նախընտրական շրջանում դարձել թեժ քննարկումների և քննադատությունների պատճառ։
Կուսակիցների մի մասը կողմնակից է, որ Օզը հրաժարվի իր թուրքական քաղաքացիությունից։ Ի պատասխան՝ Օզը նշել է, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի։
Ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարզաբանումներ ու հայտարարություններ չանելու համար ևս Մեհմեթ Օզի վրա օրեցօր ավելանում են ներկուսակցական ճնշումները։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, ազգությամբ հրեա Շմուլեյ Բոտիչը, ով ԱՄՆ-ում առավելապես հայտնի է որպես «ամերիկացի ռաբբի», բողոքի քայլերթ է ծրագրել Մեհմեթ Օզի դեմ։ Բոտիչին միացել են նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական լոբբիստական ուժերը։ Հայտնի է, որ քայլերթն իրականացվելու է Օզի նախընտրական շտաբի մոտ։ Քայլերթին մասնակցելու են նաև «Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն» և «Հունա-ամերիկյան ղեկավարության խորհուրդը»։
Նշվում է, որ Օզի թեկնածության դեմ ուղղված բողոքի ակցիաներ նախկինում ևս կազմակերպվել էին ամերիկաբնակ հայերի և հույների կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |