Քաղաքական12:53, 12 Հոկտեմբեր 2022
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի ու Ուկրաինայի հարցը
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը ռուս-թուրքական հարաբերություններից բացի քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանությանն առչնվող հարցեր:
Աքարը, փոխանցելով Էրդողանի խոսքերը, ընդգծել է Ուկրաինայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն և հանգստություն ապահովելու համար: Ըստ Աքարի՝ հրադադարի հարցում կա ընդհանուր կոնսենսուս, ինչը թուրքական կողմը գոհունակությամբ է ընդունում:
Աքարը նաև կարևորել է ուկրաինական հացահատիկի միջանցքի նշանակությունը:
Խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է երկրի հյուսիսում Սիրիայի քրդական ուժերի չեզոքացման անհրաժեշտությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ Աքարի՝ առաջնահերթություն է նաև Սիրիայի տարածքով անցնող և Արևելքը Միջերկրական ծովին կապող ճանապարհի անխոչընդոտ լինելու անհրաժեշտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |