Ռազմական13:45, 13 Հոկտեմբեր 2022
Սենատոր Մենենդեսը կարող է վետո դնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վրա

Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցով կրքերը չեն հանդարտվում ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Նախ ամիսներ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ 2 նախապայման էր առաջ քաշել՝ ընդունելով համապատասխան նախագիծ: Նախապայմանները հետևյալն էին.
1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։
2. Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:
Նախատեսվում էր, որ ԱՄՆ Սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունված ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:
Սակայն նախօրեին Սենատում քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքի տեքստի վերջնական տարբերակից հանվել են Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ ընդունված նախապայմանների նախագիծը:
Այս հանգամանքն առաջացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի դժգոհությունը: Նա հայտարարել է, որ Թուրքիային զենքի վաճառքի հարցում մերժման ուղղությամբ կաշխատի:
«Բացեիբաց ասում եմ՝ ես, որպես Սենատ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիային որևէ F-16-ի վաճառք չեմ հաստատելու, քանի դեռ Էրդողանը չի փոխել տարածաշրջանում իր ագրեսիվ կեցվածքը»,- ասել է Մենենդեսը:
Նշենք, որ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը պետք է 2023թ.-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին» համար համատեղ վերջնական տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենքով, իսկ վերջին տեղում Անգոլան է՝ 3 մլն միավոր զենքով։

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |