Տնտեսական13:20, 13 Հոկտեմբեր 2022
Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող գազատարի հզորությունը կրկնապատկվելու է

Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համաժողովից հետո Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հանրությանը հայտնել է, որ որոշում է կայացվել կրկնապատկել Տրանսանատոլիական գազատարի (TANAP - Trans Anatolian Pipeline) թողունակությունը։
«Թողունակման հզորությունը 16 մլրդ խմ-ից հասցնելու ենք 32 մլրդ խմ-ի»,- ասել է նախարար Դյոնմեզը՝ շեշտելով, որ գազատարի հզորության ավելացումը շահավետ կլինի թե Եվրոպայի և թե Թուրքիայի համար։
Նշենք, որ 1850կմ երկարությամբ «TANAP» գազատարով ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից, շրջանցելով Ռուսաստանը, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Հունաստան, որտեղից էլ Անդրադրիատիկ գազատարով՝ դեպի Արևմտյան Եվրոպա։
Տարեկան 16 մլրդ խմ թողունակությամբ գազատարից 10 միլիարդն այժմ մատակարարվում է Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |