Քաղաքական16:33, 14 Հոկտեմբեր 2022
Չավուշօղլու. «Այսուհետև հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում կանցկացվեն»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կատարի ԱԳՆ-ի ղեկավարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
«Մենք այս պահին չունենք պայմանագրի նախագիծ, որը պետք է ստորագրենք Հայաստանի հետ և չենք բանակցում որևէ պայմանագրի շուրջ»-ասել է Չավուշօղլուն, ընդգծելով, որ կողմերը հիմա խոսում են երկու երկրների միջև վստահությունը ամրապնդող քայլերի մասին:
«Մեր հատուկ ներկայացուցիչներն ընդհանուր 4 հանդիպում են անցկացրել, ցավոք՝ բոլորն արտասահմանում: Վերջապես համաձայնության են եկել Թուրքիայում և Հայաստանում հանդիպելու հարցում: Եվ դա հաստատվել է Պրահայում մեր նախագահի ու վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպման ժամանակ: Այսուհետ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում կանցկացվեն»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Թուրք նախարարի պնդմամբ՝ Հարավային Կովկասի կայունության և մնայուն խաղաղության համար հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս մնայուն համապարփակ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |