Քաղաքական17:53, 17 Հոկտեմբեր 2022
Չավուշօղլուն խոսել է հայկական կողմի հետ հանդիպումների հնարավորության մասին
Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիս է տվել։
Ադրբեջանցի լրագրողը հարցրել է, թե արդյոք անցկացվելու են հանդիպումներ Հայաստանի ու Թուրքիա ԱԳ նախարարների միջև, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների միջև Հայաստանում կամ Թուրքիայում։ Նա հիշեցրել է, որ Չավուշօղլուի այն խոսքերը, ըստ որոնց, պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու շուրջ։
«Պրահայում Փաշինյանի հետ հանդիպմանը այս հարցը ղեկավարների կողմից վերահաստատվել է: Հետևաբար, արդեն 3-րդ երկրներ գնալու կարիք չկա: Հատուկ ներկայացուցիչներ պարոն Սերդարը և Ռուբինյանը շարարունակաբար հեռախոսակապի մեջ են: Նրանք իրար հետ կորոշեն՝ երբ Թուրքիայում հանդիպեն, երբ՝ Հայաստանում:
Այն հանդիպմանը (Պրահայի հանդիպումը) Փաշինյանը որոշ առաջարկներ է արել: Մեր նախագահն էլ ասաց, թող ԱԳ նախարարները, հատուկ ներկայացուցիչներն աշխատեն այդ ուղղությամբ և աշխատանքները ներկայացնեն մեզ: Սա առաջարկ էր, որին նաև Փաշինյանը կողմ եղավ»,- արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարը՝ շեշտելով, որ իրենք բոլոր հարթակներում՝ երկկողմ կամ եռակողմ, միշտ պատրաստ են հանդիպել:
«Բայց արտգործնախարարների մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, թե որտեղ և երբ կլինի, դեռևս չենք որոշել։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել: Այստեղ խուսափելու ոչինչ չկա:»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |