Հասարակական12:47, 17 Հոկտեմբեր 2022
Հարավկովկասյան վերջին զարգացումների վերաբերյալ սոցհարցում Իրանում
Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը գիտական էլիտայի, Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբանների ու փորձագետների շրջանում հարցում է անցկացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է 384 քաղաքացի: Հարցման մասնակցածների 52 տոկոսը Հարավային Կովկասում վերջին լարվածության սրման պատճառ է համարել տարածաշրջանային ակտիվ դերակատարների սադրանքները, 31 տոկոսը լարվածության սրման պատճառ է համարել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունը, իսկ մնացած մասը լարվածության սրման պատճառ է համարել կողմերից մեկի կամ երկուսի՝ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ չմնալը, ինչպես նաև գերտերությունների միջամտությունը:
Բացի այդ հարցվածների 41 տոկոսի կարծիքով ընթացող զարգացումները Թուրքիայի օգտին են, 34 տոկոսը՝ Ադրբեջանի։ 57 տոկոսը համարում է, որ Թուրքիան ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, 24 տոկոսի կարծիքով Իսրայելն ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա։
Հարցման մասնակիցների 41 տոկոսի համոզմամբ՝ Հարավային Կովկասն Իրանի համար կարևորվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, 26 տոկոսը՝ մշակութային և քաղաքակրթական, 18 տոկոսը՝ տնտեսական, 13 տոկոսը՝ քաղաքական, անվտանգային տեսանկյունից:
53 տոկոսը Իրանի ռազմավարական և անվտանգային նկատառումերի կարևոր մաս է համարում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխությանը դեմ լինելը, 18 տոկոսը՝ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը բացառելը, 15 տոկոսը՝ Իրանի աշխարհատնտեսական շահերի ապահովումը, 14 տոկոսը՝ անջատողական հրահրումներին դիմակայելը:
Հարավային Կովկասում վերջին զարգացումների առնչությամբ Իրանի գործողությունները հարցվածների 43 տոկոսը որակել է պասիվ չեզոքություն, 31 տոկոսը՝ բազմակողմ դիվանագիտություն, մնացածը՝ կուլիսային դիվանագիտություն և ակտիվ չեզոքություն, 39 տոկոսը համարում է, որ մինչև այժմ Իրանի դիվանագիտական ապարատի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով Իրանն ավելի պասիվ է եղել՝ համեմատած մյուս դերակատարների, 36 տոկոսը համարել է, որ Իրանի դիվանագիտական ապարատի գործողությունները Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ ազդեցիկ չեն եղել, 19 տոկոսը կարծում է, որ Իրանն աջակցում է լարվածության կառավարմանը։
46 տոկոսը տարածաշրջանում Իրանի ներկայիս գործելաոճի պատճառ է համարում արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կառույցների անարդյունավետությունը, 33 տոկոսը՝ տարածաշրջանային մրցակիցների գերազանցությունը, 11 տոկոսը՝ պատժամիջոցների ազդեցությունը, 10 տոկոսը՝ էթնիկ լարվածության հարցում մտահոգությունները, 43 տոկոսը կարծում է, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությանը դիմակայելու համար Իրանի համար պետք է առաջնահերթություն լինի անվտանգային և ռազմական կանխարգելիչ գործողությունների իրականացումը, ըստ 28 տոկոսի՝ Իրանի համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստան-Իրան-ՌԴ եռակողմ համագործակցությունը, մնացած մասը, որպես առաջնահերթություն, մատնանշել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, Ադրբեջանի հետ քաղաքական դիվանագիտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |