Հասարակական17:08, 24 Հոկտեմբեր 2022
«MetroPOLL» ընկերության սոցհարցումը․ Էրդողանը Քըլըչդարօղլուին կհաղթի միայն 1 միավորով
Ըստ «MetroPOLL» ընկերության սոցհարցումների՝ եթե Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններում երկրորդ փուլ լինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն 1 միավորով կհաղթի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Ընկերությունը «Թուրքիայի զարկերակը սեպտեմբեր 2022» հետազոտությամբ ներկայացրել է երկու առանձին սցենար, որոնցում Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ-ի անդամ Մանսուր Յավաշն առաջին փուլում, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլում է մրցում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ–AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Սոցհարցումն անկացվել է Թուրքիայի 28 նահանգներում և դրան մասնակցել է 2119 մարդ։
Ըստ այդմ՝ եթե Էրդողանի դեմ ընդդիմությունն առաջադրի Քըլըչդարօղլուի թեկնածությունը, և ընտրություններում երկրորդ փուլ անցկացվի, կստացվի հետևյալ պատկերը․
Էրդողան - 44.9%
Քըլըչդարօղլու - 43.9%
Անորոշներ - 2.8%
Բոյկոտողներ - 6.2%
Պատասխան չունեցողներ - 2.2%
Երկրորդ սցենարի համաձայն՝ եթե Էրդողանի դեմ առաջին փուլում մրցեն Մանսուր Յավաշը և այն թեկնածուն, որը կառաջադրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ապա կստացվի հետևյալ պատկերը․
Էրդողան - 42.1%
Յավաշ - 35%
ԺԴԿ-ի թեկնածու - 14,7%
Անորոշներ - 2.1%
Բոյկոտողներ - 3․6%
Պատասխան չունեցողներ - 2.5%
Իսկ եթե առաջին փուլին մասնակցեն 4 թեկնածու, ապա Էրդողանը մեծ հաշվով հաղթանակ կտանի:
Էրդողան - 42.1%
Քըլըչդարօղլու - 22․5%
Յավաշ-16․9%
ԺԴԿ-ի թեկնածու - 12․4%
Անորոշներ - 2.3%
Բոյկոտողներ - 2%
Պատասխան չունեցողներ - 1․9%
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |