Հարցազրույց15:10, 25 Հոկտեմբեր 2022
Ռուս թուրքագետ. «Թուրքիան փորձում է երկու աթոռի վրա նստել»
Թուրքիան փորձում է երկու աթոռի վրա նստել․ Մի կողմից Ռուսաստանին ցույց է տալիս, թե ինքն ավելի ինքնուրույն է դառնում, մյուս կողմից ԱՄՆ-ին ցույց է տալիս, թե խաթարում է Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածքում։
Նման կարծիք հայտնեց ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային արևելքի բաժնի ղեկավար, ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի դասախոս, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը՝ պատասխանելով Ermenihaber․am-ի այն հարցին, թե իրականում ինչ խնդիրներ է լուծում ռուս-ուկրաինական հակամարտությանն ակտիվ դիվանագիտական քայլերով մասնակցող Անկարան՝ չնայած նրան, որ ինքն իր գործունեությունը բնորոշում է որպես «անկեղծ միջնորդական»։
Ավատկովը, մեջբերելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, նշեց, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, բայց դա իրենց չի խանգարում բանակցել մյուս բոլոր ոլորտներում։
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերին՝ Ավատկովն անիրատեսական համարեց դրանք․
«Թուրքիան գրեթե ամեն օր հայտարարում է, որ ցանկանում է մեկ սեղանի շուրջ նստեցնել Վլադիմիր Պուտինին և Կիևի ռեժիմի առաջնորդին։ Վերջին շրջանում Անկարայից սկսել են հնչել առավել ողջախոհ մտքեր այն մասին, որ այս փուլում դա անիրատեսական է»,-ընդգծեց նա։
Ռուս թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Անկարան, աստիճանաբար ավելի լավ հասկանալով Ռուսաստանի դիրքորոշումը, սկսում է փոխել իր մոտեցումը։
«Մենք ավելի քիչ ենք տեսնում Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործում, մենք ավելի քիչ ենք տեսնում Թուրքիայի հայտարարություններն Ուկրաինային աջակցելու վերաբերյալ։ Թուրքիան տեսավ «Թուրքական հոսքի» վրա ահաբեկչությունների նախապատրաստումը, որը, ըստ ռուսական տվյալների, պատրաստել էին Ուկրաինայի մասնակցությամբ։ Թուրքիան տեսավ, որ Ռուսաստանը չի խոչընդոտում հացահատիկային միջանցքի պայմանավորվածության շրջանակներում մատակարարումները։
Թուրքիան ավելի է համոզվում Ռուսաստանի կառուցողական քաղաքականության և Ուկրաինայի ապակառուցողական քաղաքականության մեջ։ Թուրքիան համոզվում է այն բանում, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պարզապես օգտագործում են Ուկրաինային, իրենց խոսքերով, Ռուսաստանին թուլացնելու համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |