Տնտեսական17:13, 25 Հոկտեմբեր 2022
Արևմուտքը մտահոգված է, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան:
Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժի վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան երկրների տարածքային ջրերում: Այս պայմաններում մի շարք ռուս օլիգարխներ հասցրեցին իրենց զբոսանավերը տեղափոխել թուրքական նավահանգիստներ, ինչը չի վրիպել Թուրքիայի արևմտյան գործընկերների աչքից ու քննարկման թեմա է դարձել այդ երկրների մամուլում:
New York Times (NYT)-ը հրապարակել է «Ռուսական նավերը Թուրքիայում անվտանգ նավահանգիստ են գտնում» հոդվածը, որի շրջանակներում արված հետազոտությունից պարզ է դարձել, որ ռուս օլիգարխներին ու ընկերություններին պատկանող 32 զբոսանավ խարիսխ է նետել Թուրքիայում։ Եվս 13 զբոսանավ նավարկում է այդ երկրին պատկանող տարածքային ջրերում:
Գերթանկարժեք զբոսանավերի Թուրքիայում գտնվելը զգալի օգուտներ է տալիս այդ երկրի տնտեսությանը, մասնավորապես նավահանգստային շրջաններին: Որպես օրինակ նշվել է, որ ռուս օլիգարխ Ռոման Աբրահամովիչին պատկանող «Eclipse» նավը միայն ապրիլին 1.66 մլն դոլարի վառելանյութ է գնել:
Այս իրավիճակն Արևմուտքում խորացնում է անհանգստությունն առ այն, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից: Արևմուտքը տևական ժամանակ Թուրքիային զգուշացնում է՝ Ռուսաստանին չօժանդակել պատժամիջոցները շրջանցելու հարցում: Նույն խնդիրն առաջացել էր նաև ռուսական «Միր» քարտի հարցում, քանի որ ռուս տուրիստներն ազատորեն կարողանում էին Թուրքիայում իրենց բոլոր վճարումներն անել այդ քարտի միջոցով: Միայն ԱՄՆ-ի խիստ զգուշացումներից ու թուրքական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից հետո «Միր» քարտի սպասարկումը կասեցվեց Թուրքիայում:
Թուրքական աղբյուրը նշում է, որ «Միր» քարտի հետ կապված անհանգստությունները ներկայումս առկա են նաև ռուսական զբոսանավերի թեմայով ու նաև այդ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նամակը Թուրքիային, որտեղ ցույց է տրվել «պատժամիջոցների մահակը»:
Ավելի ուշ էլ Անկարա էր ժամանել ԱՄՆ-ի ֆիննախարարության պատվիրակությունը թուրք գործընկերների հետ այս թեմայով քննարկումներ անցկացնելու համար: «Financial Times»-ն էլ արդեն 3 հոդված է հրապարակել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |