Հարցազրույց12:53, 27 Հոկտեմբեր 2022
Ռուս թուրքագետ. «Էրդողանը Ռուսաստանի համար դարձել է հասկանալի գործընկեր»
2023 թվականը շատ կարևոր փուլանիշ է լինելու Թուրքիայի համար։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային արևելքի ամբիոնի վարիչ, ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի դասախոս, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը՝ խոսելով 2023-ին Թուրքիայում անցկացվելիք համապետական ընտրություններում իշխող ուժի և ընդդիմության շանսերի մասին։
«2023-ին Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ 2023-ին Թուրքիայում նաև նշանակված են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Նախ և առաջ դա շատ կարևոր փուլանիշ է Թուրքիայի համար, քանի որ այժմ բնակչության շրջանում տարբեր կարծիքներ կան այն մասին, թե ինչ է կատարվում երկրում։ Դա նախ և առաջ վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։ Թուրքիայում սեպտեմբերին գնաճը կազմել է 83.45% և Թուրքիայի բնակչությունը որոշ հարցեր ունի կառավարող էլիտային տնտեսության ոլորտի հետ կապված։ Մյուս կողմից բնակչության շրջանում կոնսոլիդացիա կա Անկարայի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ»։
Թուրքիայում իշխանության և ընդդիմության գործունեությունը Ռուսաստանի տեսանկյունից մեկնաբանելով՝ Ավատկովը շեշտում է, որ Ռուսաստանի համար Էրդողանը դարձել է հասկանալի գործընկեր։
«Էրդողանի դեպքում մենք չենք կարող օգտագործել «կայուն» բառը, քանի որ լինում են տարբեր շրջաններ»,-մանրամասնում է ռուս թուրքագետը և հավելում․ «Բայց, քիչ թե շատ, մենք սովորել ենք նրա հետ շփման մեջ ընդհանուր եզրեր գտնել, խնդիրներ լուծել։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր է կայունության հասկացությունը։ Երբ կայունություն կա, մենք գիտենք, թե ինչ սպասել այս կամ այն իրավիճակում։»
Շեշտելով, որ Թուրքիայում ընդդիմության վիճակը փոքր-ինչ ավելի բարդ է՝ Ավատկովը մասնավորեցնում է.
«Մենք տեսնում ենք թուրքական ընդդիմության այցերը Միացյալ Նահանգներ։ Մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ նրանց հաղորդակցությունը, և դա չի կարող չառաջացնել հարցեր, հատկապես երբ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահը (Քեմալ Քըլըչդարօղլու-խմբ․) հայտարարում է, որ Թուրքիան պետք է աջակցեր Ուկրաինային տվյալ ճգնաժամում։ Սա ևս որոշակի ցուցիչ է մեզ համար, էլ չեմ խոսում ընդդիմադիր մյուս ուժերի մասին։ Մասնավորապես, նրանց մեջ կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, թե ցավալի է, որ 1990-ականներին չի հաջողվել կազմալուծել Ռուսաստանը։ Մեզ համար դա ևս համապատասխան ցուցիչ է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Գագիկ Մակարյանի՝ եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Ըստ Վարդանյանի՝ քանի դեռ հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, չենք կարող ասել, թե նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ ՀՀ-ի հետ։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը։
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Ունալը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ներքին քաղաքական անկայունության և վնասել Թուրքիայի միջազգային դիրքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |