Տնտեսական13:31, 27 Հոկտեմբեր 2022
Թուրքիան ամենաշատը ներմուծել է Ռուսաստանից, իսկ ամենաշատն արտահանել՝ Գերմանիա

Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը:
Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով:
Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, ներմուծումն աճել է 38.1%-ով և կազմել 32 մլրդ 208 մլն դոլար:
Սեպտեմբերին Թուրքիայից կատարված արտահանման ծավալով առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան։ Գերմանիա արտահանումը կազմում է 2 մլրդ 3 մլն դոլար: Համապատասխանաբար. հաջորդում են ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 378 մլն դոլար, Իրաքը՝ 1 մլրդ 277 մլն դոլար, Միացյալ Թագավորությունը՝ 1 մլրդ 205 մլն դոլար, Ռուսաստանի Դաշնությունը՝ 1 մլրդ 147 մլն դոլար։ Արտահանումը դեպի առաջին 5 տեղը զբաղեցնող երկրներ կազմել է ընդհանուր արտահանման 31%-ը։
Ներմուծման տվյալներով առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 6 մլրդ 226 մլն դոլար: Համապատասխանաբար հաջորդում են Չինաստանը՝ 3 միլիարդ 709 միլիոն դոլար, Շվեյցարիան՝ 2 միլիարդ 129 միլիոն դոլար, Գերմանիան՝ 2 միլիարդ 37 միլիոն դոլար, ԱՄՆ-ը՝ 1 միլիարդ 512 միլիոն դոլար։ Առաջին 5 երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 48,5%-ը։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման մեջ առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 44 մլրդ 638 մլն դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |