Քաղաքական13:03, 31 Հոկտեմբեր 2022
Ի պատասխան Կապանում Իրանի հյուպատոսության բացման՝ Ադրբեջանն էլ փորձում է դեսպանատուն բացել Իսրայելու

Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին: ՀԱդրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել:
«Երբեմն ասում են, թե որոշ պետությունների դուր չի գալիս, որ Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում, Ադրբեջանն ունի արտաքին քաղաքականություն, Ադրբեջան ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, եթե Իրանը Կապանում հյուպատոսություն բացելով ասում է «Հայաստանը մեր գործընկերն է», ուրեմն մենք ոչ մի երկրից քաշվելու տեղ չունենք»։
Հիշեցնենք, որ Նագիևի մեկնաբանությունները հնչել են ընդամենը երկու օր անց, երբ Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում: Հյուպատոսության բացումից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր օկուպացված Զանգիլանում (Կովսականում)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցելով միջազգային օդանավակայանի բացմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |