Հասարակական16:55, 31 Հոկտեմբեր 2022
Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը
Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.):
Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս:
Նշվում է, որ հանգուցյալները իրենց ողջ կյանքում, բացի Ստամբուլում բժշկական կրթություն ստանալու տարիներից, ապրել են Ալթընօրդուում և մասնագիտության բերումով շփվել շրջանի բնակչության հետ՝ նրանցից շատերին օգնելով առանց դրամական փոխհատուցման: Դոկտոր Տիգրան Թորամանը 25 տարի եղել է նաև «Օրդուսփոր» ակումբի բժիշկը՝ ըստ թուրքական աղբյուրի այդ պարտականությունները կատարելով բոլորովին անվճար:
Շրջանում եկեղեցի ու հոգևորական չլինելու պատճառով երկուսի հոգեհանգստի արարողություններն էլ կատարվել են թաղմասի մզկիթում, իսկ հուղարկավորության արարողությունը կատարվել է մուսուլման հոգևորականի մասնակցությամբ:
Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Պոլսի հայոց պատրիարքարանը՝ նշելով, որ իրենց տեղեկություն չի տրամադրվել հայ քաղաքացիների մահվան վերաբերյալ և միայն մամուլից են իմացել կատարվածի մասին: Նշվել է նաև, որ տեղեկանալու դեպքում իրենց հոգևորական կգործուղեին Օրդու՝ հանգուցյալների հոգեհանգստի արարողությունն իրենց կրոնի կանոններով անցկացնելու համար: Հայտարարության մեջ տեղեկացվել է նաև կիրակի օրը Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սբ. Վարդանանց եկեղեցում հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ անցկացնելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |