Իրավական15:22, 01 Նոյեմբեր 2022
Մարդու իրավունքների ոտնահարումները Թուրքիայում

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հրապարակել է մարդու իրավունքների ոտնահարման 2022թ․սեպտեմբերյան զեկույցը։
Համաձայն այդ զեկույցի՝ միայն սեպտեմբերին 204 մարդու կյանքի իրավունքի խախտում է գրանցվել, բանտերում սպանվել է 3 մարդ, իսկ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետևանքով 2 մարդ մահացել։ Մեկ ամսվա ընթացքում 12 փախստական տարբեր հանգամանքներում մահացել է, գրանցվել է կանանց սպանության 28, իսկ աշխատավորների սպանության 157 դեպք։ Բացի այդ 11 լրագրող հարձակման է ենթարկվել, 6 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, 2 լրագրող կալանավորվել է, իսկ 278 քաղաքացի էլ՝ ձերբակալվել։
Տեղի է ունեցել կտտանքների ենթարկելու 337 դեպք, որոնցից 75-ը՝ կալանավայրերում։ 86 քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել հավաքների և քայլերթների իրավունքն օգտագործելու համար։ Խոչընդոտվել է 159 ինտերնետային կայքի հասանելիություն։ 37 մարդ ձերբակալվել է խոսքի արտահայտման ազատության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |