Քաղաքական15:02, 08 Նոյեմբեր 2022
Թուրք գիտնականը 2023-ի ընտրություններից առաջ խորհուրդներ է տվել Էրդողանին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած ուղեղային կենտրոններից Քաղաքականության, տնտեսության և հասարակության ուսումնասիրության հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող, պրոֆեսոր Բուրհանեթթին Դուրանը «Իշխանության լինելու 20 տարվա գաղտնիքը, առաջարկներ հետագայի համար» վերնագրով հոդված է հրապարակել։ Տabah թերթում տեղ գտած այդ հոդվածում նա գրել է, թե առաջիկա ընտրություններում հաղթանակի հասնելու համար ինչ քայլեր պետք է անի Էրդողանի գլխավորած կուսակցությունը։
Խոսելով մինչ այժմ ԱԶԿ-ի գրանցած հաջողությունների մասին՝ Դուրանն առանձնացրել է ճկուն քաղաքականությունը, ժողովրդի հետ մշտական կապի մեջ լինելու և ժամանակին համընթաց քայլելու կարողությունը։
Իսկ ընտրություններից առաջ նա ԱԶԿ-ին խորոհուրդ է տվել՝
1. Շարունակել արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում գրանցած հաջողությունները,
2.Կենսապայմանների թանկության դեմ պայքարում եկամտի բաշխման մեջ արդարությունը մղել օրակարգի առաջին շարք,
3.Ապահովել, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նոր դերակատարներ ի հայտ գան,
4.Ցույց տալ, որ ԱԶԿ-ն ամենապատրաստված դերակատարն է 21-րդ դարի ճգնաժամերին դիմակայելու համար,
5.Կարողանալ ձերբազատվել 20 տարվա իշխանության բեռից ու քայքայվածությունից,
6.Քրդերի, երիտասարդների, նեղացած պահպանողականների և այլ չկողմորոշված զանգվածների ձայները ստանալու համար առաջնային տեղ տալ դրական քաղաքականությանը և խոսույթին,
7.Հետևողականորեն առաջ մղել նոր ազգային համաձայնության ձևավորման գաղափարը և այլն։
Թուրք գիտնականը նաև խորհուրդ է տվել իշխող կուսակցությանն այս նպատակներին հասնելու համար հնարավորինս մոբիլիզացնել երկրի մարդկային կապիտալը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսներին զգալիորեն անկում է ապրել։ Օրինակ, Yöneylem հետազոտական ընկերության 2022 թվականի սեպտեմբեր ամսվա հարցումների համաձայն, որին մասնակցել էր 2400 մարդ, հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի օգտին որևէ կերպ չի քվվեարկելու հարցվածների ավելի քան 55%-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |