Քաղաքական12:52, 09 Նոյեմբեր 2022
Չավուշօղլուի ու Կարո Փայլանի հարցուպատասխանը հայ-թուրքական թեմայով
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023թ․ բյուջեյի քննարկման ժամանակ համառոտակի անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մեր կարգավորման քաղաքականությունները 2022-ին Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականության կարևոր հատվածն են կազմել։ Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության համար Հայաստանի հետ կարգավորման գործընթացն ենք իրականացնում։ Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը դարձնելու մեր փորձերը»։
Ելույթից հետո նա նաև կարճ բանավեճ է ունեցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի հետ, վերջինիս ծավալուն ելույթից հետո:
Փայլանը ներկայացնել է իր տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Փայլանը շեշտել է Թուրքիայի՝ կարևոր դերակատարում ստանձնելու կարևորության մասին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում:
«Փաշինյանը խաղաղության կոչեր է անում, ձեռք է մեկնում։ Բանակցությունների սեղանի ձևավորման հարցում այս անգամ էլ Ալիևն է առավելապաշտական սպասելիքների մեջ։ Այս սպասելիքները հավասարակշռող ուժը ո՞րն է․ Ֆրանսիա՞ն, Ամերկա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Մե՛նք ենք։ Եթե մենք դերակատարում ստանձնենք, կարող ենք նստել և արդար խաղաղություն ապահովել, ազերի և հայ ժողովուրդների ապագայի համար արդար խաղաղություն կարող ենք ապահովել»,-նշել է Կարո Փայլանը, ինչին ի պատասխան, «Anadolu» գործակալության փոխանցմամբ, Չավուշօղլուն ընդգծել է․
«Ասացիք, որ խաղաղություն չցանկացողն Ադրբեջանն է։ Դա ճիշտ դիտարկում չէ։ Ադրբեջանն է առաջարկել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։
Շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են՝ Չավուշօղլուն Հայաստանին ևս հորդորե․ է «անկեղծ լինել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ այդ օպերացիայով կտրվել է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ-Մանբիչ գիծը:
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |