Ցեղասպանություն12:12, 10 Նոյեմբեր 2022
Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կարող են պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով
Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը։
«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» «Ազատ դեմոկրատական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներեկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները «դեմ» են քվեարկել, այդուհանդերձ օրինագիծն ընդունվել է 514 պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում։
Գերմանիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում կատարված հիշյալ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ազատազրկում (մինչև 3 տարի) կամ տուգանք բոլոր նրանց համար, ովքեր ատելություն և բռնություն կհրահրեն՝ ժխտելով ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները։
Ըստ այդմ՝ պատժվելու են ոչ միայն Գերմանիայում Հոլոքոստը ժխտողները, այլև աշխարհի տարբեր մասերում ցեղասպանություններն ու պատերազմական հանցագործությունները ժխտողները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները հերքողները։
Թուրքական լրատվամիջոցներում անհանգստացած և տարակուսած են, թե արդյոք օրենքի վերոհիշյալ փոփոխությունը կվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Օրենքի փոփոխությանը կողմնակից Գերմանիայի արդարադատության նախարարությունն իր կայքում հրապարակած տեղեկատվական տեքստում որոշ պարզաբանումներ է տվել։ Նշվել է, որ եթե դատարանները չեն կարոցացել հաստատել տվյալ ցեղասպանության կամ ռազմական հանցագործության փաստը, ապա այդ դեպքում օրենքի նախատեսած պատիժը չի տարածվածի ենթադրյալ հանցագործությունը ժխտողի վրա։
«Բայց որոշ դեպքերում պատմական փաստերը կարող են հանրահայտ լինել, և այդ դեպքերում դատարանը ապացույցներ հավաքելու կարիք չունի»,-պարզաբանում է Գերմանիայի արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիայում 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև էր ընդունվել, ըստ որի՝ 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանություն ու ջարդերը ճանաչվել են որպես ցեղասպանություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |