Հոդված12:47, 10 Նոյեմբեր 2022
Թուրք վերլուծաբան. «Դեպի Թյուրքական միություն՝ Եվրամիության մոդելով»
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Այդըն Հասանն անդադարձել է այս օրերին տեղի ունեցող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) գագաթնաժողովնում ընդունվելիք որոշումներին:
Ըստ հեղինակի՝ նոյեմբերի 10-ին տեղի ունեցող կազմակերպություն երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին ընդունվելիք որոշումներն ուղղված են լինելու միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով «Եվրամիության մոդելով Թյուրքական միության» թիրախին հասնելուն: Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում այսօր (նոյեմբերի 10-ին) տեղի ունեցող արտգործնախարարների գագաթնաժողովին վերջնական տեսքի են բերվելու վաղն արդեն երկրների ղեկավարների գագաթնաժողովի ստորագրվելիք փաստաթղթերը:
Նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ անցկացվելիք գագաթնաժողովին ստորագրվելու է Սամարկանդի հռչակագիրը: Քննարկվելու է նաև նախորդ տարի կազմակերպությանն անդամակցելու դիմում ներկայացրած Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության հարցը: Քննարկվելու են նաև Միջին միջանցքի հետ կապված հարցեր, ինչի համար կան արդեն հիմնված երկու զուգահեռ ձևաչափեր՝ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան: Միջին միջանցքը, հեղինակի ներկայացմամբ պետք է սկսվի Թուրքիայից երկաթուղով ու ցամքային ճանապարհներով անցնի Վրաստան, Ադրբեջան, Կասպից ծով (ծովային ճանապարհով)-Թուրքմենստան-Ուզբեկստան Ղրղզստան/Ղազախստան ու վերջում հասնի Չինաստան:
Հեղինակը ներկայացրել է նաև այն պայմանագրերն ու արձանագրությունները, որոնք, ըստ նրա, կամակերպությանը տանելու են դեպի եվրոպական մոդելով Թյուրքական միության:
Դրանց թվում են`
Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր։
ԹՏԿ 2022-2026 ռազմավարական փաստաթղթի ընդունում, որը 2040 թվականի տեսլականի փաստաթղթի իրականացման հնգամյա պլանն է։
Թյուրքական ակադեմիայի, կրթական, մշակությաին մի շարք հիմնադրամիների մեկ հարկի տակ միավորման մասին փաստաթուղթ։
ԹՊԿ մարզական կազմակերպության ստեղծում
Առևտրի դյուրացման ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթ։
Ծառայությունների և ներդրումների մասին ազատ առևտրի համաձայնագիր
Թվային տնտեսության ոլորտում գործընկերության համաձայնագիր։
Թուրքական առևտրի տների հիմնման վերաբերյալ փաստաթուղթ։
TuranSEZ հատուկ տնտեսական գոտի
Թյուրքական պետությունների Առևտրային համագործակցության հետազոտական կենտրոնի ստեղծման հայեցակարգը։
ԹՊԿ անդամ պետությունների ներդրումների խթանման գործակալությունների միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |